|
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։ Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։ Այսօր ևս ընթրիք է նախատեսված «Յասաման» ռեստորանում, որը ևս ընդդիմադիրները մերժել են։ Ասացին՝ չեն ցանկացել նրանց հետ մի սեղանի շուրջ նստել, հաց կիսել։ Փոխարենը պատրաստվում են սուր ելույթներ ունենալ՝ ընդդեմ Ադրբեջանի, բարձրացնել գերիներին առնչվող և այլ հարցեր»: Դիտեք նաև՝
|
Ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել ադրբեջանական պատվիրակության հետ ընթրիքին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


