|
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտահոգություն է հայտնել, որ արդեն երկրորդ օրն է ընդդիմադիր շարժման ակտիվիստներին իբրև զենք ունենալու կասկածանքով ապօրինաբար 72 ժամով ձերբակալում են։ «Հայտարարում են, որ բերման են ենթարկել զենք ունենալու կասկածակնքով, բայց զենքն էլ չի հայտանաբերվում։ Ստացվում է՝ ցանկացածին կարելի է բռնել, անունը դնել օպերատիվ տվյալ ու հերիք չի ստուգման արդյունքում պարզվի, որ այդ օպերատիվ տվյալը իրականությանը չի համապատասխանում, մի բան էլ շարունակեն 72 ժամ պահել»,-ասում է փաստաբանը՝ հայտնելով, որ արդեն հինգ հոգի նման կերպ ձերբակալվել է։ |
«Ընդդիմադիր շարժման ակտիվիստներին ապօրինաբար ձերբակալում են»․ Ռուբեն Մելիքյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


