|
«Անդրանիկ Թևանյանը վերջերս Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ ստեր տարածելու մեջ. ըստ ձեզ նրա խոսքերը որքանո՞վ են հավաստի»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նման հարց ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ինչին նա պատասխանեց. «Անդրանիկ Թևանյանը ունի իր քաղաքական գիծը, ուղղությունը, առանձին քաղաքական դաշինքի գործընթացներում է: Ես հարկ չեմ համարում կողմ կամ դեմ արտահայտվել նրա մոտեցումներին: Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում փոխադարձ հարձակումները լավ բանի չեն բերում: Այսօր ո՛չ ժամանակն է, ո՛չ տեղը, որպեսզի մեկը մյուսին մեղադրանքներ հնչեցնեն»: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկա պայմաններում, երբ պետությունը կործանող քաղաքական ուժի հեռացման առաջնահերթությունն է դրված, բոլորը պետք է լծվեն այդ խնդրի լուծմանը, որը պահանջում է նաև բոլոր ընդդիմադիր ուժերի կոնկրետ արժեքների շուրջ համաձայնություն՝ պետություն, հայրենիք, ազգային արժանապատվություն, համահայկական համախմբում: |
«Ընդդիմադիր դաշտում փոխադարձ հարձակումները լավ բանի չեն բերում». Արծվիկ Մինասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


