|
«Էն օրը մի տեղ նայել եմ, մեկն ասում ա՝ Երկրապահը պիտի ցրեն. Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին ասել է՝ 10 մլն փող կտամ, Սասուն Միքայելյանն ասել է՝ 3 մլն տվեք տղերքի բերանը փակեմ: Մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք ու կանգնած ենք մեր հողի վրա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: *** |
||
|
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, Սասուն Միքայելյանն ասել է. «Մարդ ա, պահի տակ ասել ա: Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս օրն ընկանք»: *** |
||
|
«Շատ մարդիկ ինձ էլ են փնովում, բա՝ Արցախն ո՞ւր ա, Արցախը տվիք. ես Արցախ չեմ տվել: Երկրապահը ձևավորել է սպարապետը ու երկրապահի գործունեությունը մինչև հիմա մարտական դիրքերի պաշտպանությունն է»,- այս մասին «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: ***
***
*** |
||
|
«Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունն ապագա չի ունենա»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին խարխլվեց մեր պետականությունը: «Վազգենին պիտի արենայից հանեին արտաքին ուժերի, երևի ներքին ուժերի ձեռքով, որ էսօր լիներ էն, ինչ եղավ: Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարա լիներ Ղարաբաղի հետ կապված... Տարիների ընթացքում, կամաց-կամաց նախորդ իշխանություններն էլ եկան ալան-թալանով զբաղվեցին ու երկիրն էս վիճակում հայտնվեց, Արցախը կորցրեցինք»,- հավելեց նա՝ նշելով, որ չի հուսահատվում, պետք է համախմբված ու հզոր լինել: Դիտեք նաև՝ |
«Էն օրը մի տեղ նայել եմ, մեկն ասում ա՝ Երկրապահը պիտի ցրեն. Փաշինյանը Սասունին ասել է՝ 10 մլն փող կտամ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


