
«Էն ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ։
Գրել է ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը։
«Սպորտը միավորում է,սպորտը համախմբում է,սպորտը արժանապատվություն է ,իսկ սպորտսմենը՝ առաջին հերթին հոգեբանություն է և տեսակ։ Սպորտսմենների շնորհիվ հնչում է հայոց հիմնը, և ծածանվում է եռագույնը աշխարհի բոլոր երկրներում։
Դեռ հեռավոր 90-ականներին հայոց եռագույնը ծածանվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում Գագիկ Ծառուկյան մարզիկի շնորհիվ։ Վերջին 30 տարիներին պարոն Ծառուկյանն իր ներուժը և սեփական միջոցները ծառայեցրել է Հայաստանում սպորտի զարգացմանը և մասսայականացմանը։
Իսկ 2004 թ., երբ ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, հայկական սպորտը Խորհրդային Միության փլուզումից հետո,առաջին անգամ նորից մտավ ոսկե ժամանակաշրջան։ Այս ընթացքում հարյուրավոր հայ մարզիկներ մեդալներով վերադարձել են օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի մրցումներից՝հպարտության և արժանապատվության զգացողություն պարգևելով աշխարհասփյուռ հայությանը։
Այս տարիների ընթացքում պարոն Ծառուկյանը իր գործունեությամբ ապացուցել է , որ կան անհատներ , ովքեր իրենց գործունեությամբ խոր և անուրանալի հետք են թողնում մեր հայրենիքի կյանքում։
«Էն ինչ-որ Ծառուկյանն է արել սպորտի համար ՝ ոչ ոք չի արել» արտահայտությունը դարձել է թևավոր մեր ժողովրդի մոտ։
Բայց այսօր որոշ մարդիկ անտեսելով այս ամենը , իրենց անձնական ամբիցիաները խառնել են սպորտի հետ։
Սպորտը քաղաքականությունից դուրս է, և պետք չէ քաղաքական մանր դիվիդենտներ շահելու համար սպորտի միջոցով հարցեր լուծել կամ հաշվեհարդարներ տեսնել»։


