Ելնենք ահեղ պայքարի... իր կալանքի երկարացման մասին որոշումից հետո Բագրատ սրբազանը երգեց դատարանում
|
Այսօրվա դատական նիստին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը: Նիստի ներկաները սկսեցին վանկարկել՝ «ամոթ»: |
***
|
«Ինչի՞ հիման վրա եք մարդկանց պահում կալանքի տակ, եթե ոչ ապացույցներ կան, ոչ էլ ինչ-որ բան է քննվել: Զուտ ասելո՞ւ: Ձեզ բավարարո՞ւմ է դատախազների ասած կարճ, առանց ապացույցների տեքստը»,- դատական նիստին իր կալանքի երկարաձգումից հետո դատավորին հարց է ուղղել Բագրատ սրբազանը: Նա ընդգծել է, որ 8 ամիս է՝ մեղադրողը ինչ-որ բանաձև է ասում, պաշտպանները խոսում են ժամերով, ներկայացնում են , դատարանը ինչ-որ բանաձև է ասում. «ոչ մի բան չի փոխվել: Դուք կալանք եք տալիս՝ ասելով, որ ռիսկերը չեն նվազել. ո՞ր ռիսկերը»: *** «Ինձ ոչ մեկ ազատությունից ո՛չ զրկել է, ո՛չ էլ կարող է զրկել, որովհետև ո՛չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո՛չ էլ իմ ազատությունը»,- դատական նիստին իր ելույթում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ո՞վ է ավելի կալանավորված և ո՞վ է գտնվում ազատության մեջ. ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ ստիպված կալանավորված եք»,- ընդգծել է Սրբազանը: Նա նշել է, որ 18 մեղադրվողների մեջ ազատությունից զրկված մարդ չկա, որովհետև «դա Աստծո գործն է, ո՛չ դատախազների, ո՛չ դատավորների, ո՛չ էլ ինչ-որ կենցաղական ծագումով իշխանավորների»: «Ինձ իմ ծնողներն են տվել ազատություն՝ Աստծուց շնորհված»,- հավելել է Սրբազանը: Նիստի սկզբում Դատախազը միջնորդել էր Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով: |


