▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրոնային դեղատոմսերը մեծ դժգոհություն են առաջացրել

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են և տեսնեն նրա համար գրված դեղատոմսը։
Նախ՝ միջին վիճակագրական բժշկական կենտրոնը որևէ ամբուլատոր ծառայություն մատուցելիս այցելուի տվյալներն «Արմեդ» համակարգում լրացնելիս և նրան գրանցելիս գումար է վճարում։ Հետո՝ եթե նրա համար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրում, դա էլ իր հերթին առանձին վճար է ենթադրում, առանձին վճար է նաև այն, որ տվյալ կենտրոնի բժիշկներին գրանցում ես համակարգում, էլ չասած, որ նրանք հաճախ չեն կարողանում կամ չեն հասցնում համակարգում լրացումները կատարել ու դրա համար աշխատակիցներ են պահում։ Այս ամենին էլ գումարվում են գործընթացը տեխնիկական առումով կազմակերպելու աշխատաժամանակը և ռեսուրսը։ «Առհասարակ, ամբողջ աշխարհում գումարը վճարում են ինֆորմացիա լրացնողին, ոչ թե այդ ինֆորմացիան լրացնելու համար։ Հիմա մենք՝ բոլորս, վճարում ենք այդ բազայում ինֆորմացիա լրացնելու համար։ Իհարկե, բժշկական, առողջապահական տեսանկյունից արդյունավետ է նման բազա ունենալը, բայց հարցն այն է, թե ում հաշվին է ստեղծվում այս բազան, այն ստեղծվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին։ Այստեղ նաև անձնական տվյալների պաշտպանության, բժշկական գաղտնիքի հարցեր կան, երբ այդ տվյալները մենք տալիս ենք մի մասնավոր ընկերության»,- ասաց մեր աղբյուրը։

Ի դեպ, «Արմեդ» համակարգը պետության բարձր հովանու ներքո մոնոպոլիա է սահմանելև կարողանում է ցանկացած պահի գները բարձրացնել, իսկ բժշկական ծառայություն կամ դեղատնային գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է պայմանագիր ունենալ «Արմեդ» համակարգի հետ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ սա ևս խնդրահարույց պահանջ է և չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի պարտադիր պահանջներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more