▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ քեզ չեմ երկրպագելու ու քո խաղերն էլ չեմ նայելու, մինչև խելքի գաս...

Երկար ժամանակ է, ինչ սպասում էի Հենրիխ Մխիթարյանի հերթական խաղին:

Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության հերթական տուրը և Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի Բորուսիան, հերթական խայտառակ խաղը խաղաց և 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Աուսբուրգի հետ:

Անկեղծ ասած` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես Բորուսիայի մարզիչն արդեն կորցրել է թիմի ղեկը, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ կանի ` մի քիչ քիչ ֆեյսբուքում նկարներ քցի ու նորմալ մարզվի ու ՖՈՒՏԲՈԼ խաղա:

Արդեն մարդու ներվեր են քայքայում իրենց միջակություն խաղով, եթե չէիր կարողանալու խաղալ ` մնայիր Շախտյորում, որտեղ դու , իրոք,  լավ խաղացող էիր, հարգելի Հենրիխ, մի խոսքով` էլ քեզ չեմ երկրպագելու ու քո խաղերն էլ չեմ նայելու, մինչև խելքի գաս:

 

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more