▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,–գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

18–ամյա տղային երեկ էին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Դիտեք նաև՝

Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով, գլխավոր դատախազությունից ասել են Այսօր.am-ին, անդրադառնալով 18-ամյա Դավիթ Մինասյանի գործին։ 

«Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան», - նշել են դատածազությունից։

***

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կոկորդիլոսաբույծի մուրազը փորում մնաց։
Հարկատուների 140 միլիոն դրամը կազինոյում կրվածի հովանավորի մուրազը փորում մնաց։
506 միլիոն դրամի տենդերներ շահողի քրոջորդու մուրազը փորում մնաց։
40 հեկտարը 40 հազար հեկտար հայտարարողի մուրազը փորում մնաց։
Դպրոցական Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց և վերջին զանգը կնշի իր համադասարանցիների հետ»։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more