▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեք խնդրենք Հ1-ին՝ ՀՀ օրհներգի այդ հնամաշ հոլովակը փոխել»․ Փաշինյան

«Երբ հնչում է օրհներգը, դա առանձնահատուկ իրադարձություն է։ Եկեք խնդրենք Հանրային ՀԸ-ին, օրհներգի այդ հնամաշ հոլովակը ի վերջո փոխել»,- այս մասին այսօր Կառավարության նիստում ՀՀ օրհներգի կատարման կարգը սահմանելու մասին որոշման փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչքա՞ն կարելի է, ես ինչ հիշում եմ՝ այդ մի հոլովակն է, այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն, որ երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Ոնց որ 12 թվից նույն շորերով ման գանք, կանե՞նք որևէ մեկս։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք, մեկ է՝ ժամը 12-ին ո՛չ լսող կա, ո՛չ նայող կա, առավել ևս ո՛չ էլ ոտքի կանգնող կա։ Սա վերաբերմունք է»,- նշեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Փաշինյանը պետական հիմնարկների աշխատակիցներին առաջարկում է դպրոցների, մանկապարտեզների սաների նման կատարել օրհներգը

«Դա, իհարկե, շատ գեղեցիկ կլինի, թեև հասկանում եմ, որ այդտեղ երգելու ունակության և տաղանդի հարց կա, սակայն սա մի յուրօրինակ էլեմենտ կլինի պետական համակարգի` երբեմն միօրինակ առօրյայի մեջ»,– հայտարարեց վարչապետը։

ՀՀ–ում պետական և արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգը պետք է լինի կենդանի կատարմամբ` նվագախմբային, նվագախմբային+երգչախմբային, երգչախմբային տարբերակներով։  Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում, ուսումնական քոլեջներում օրհներգի կատարմանը, ապա այն պետք է հնչի ուսումնական շաբաթվա սկզբին և հաստատության սաների կենդանի կատարմամբ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more