▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Մեր՝ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի փոխնախագահն անկեղծորեն, անթաքույց, դեռ ամիսներ առաջ, ի պատասխան իմ վրդովմունքի՝ հայտարարեց, որ ԱԶԳԱՅԻՆ-ը պետականով փոխելն իրենց համար ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է։
Երեկ նույնը նիկոլն էր ասում․ «Ժամանակակից աշխարհում ինքնությունը կառուցում են պետության հետ»։
Էլ ոնց ասեն ու անեն՝ արդեն 7 տարի․․․
Սրանք եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր ինքնությունը, քաղաքակրթական կոդը, ակնհայտ է․․․Բայց, չի բացառվում, որ ինչ-որ պահի կարող են հրաժարվել ցանկացած իրենց համար «սրբությունից»՝ հանուն իշխանության։
Ասել են չէ՞ «իզմեր չունենք»»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more