▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում ատրճանակը պահել են ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին և սպառնացել

«7օր»–ը գրում է, որ  ահազանգ է ստացել, որ Էջմիածնում, ուրբաթ երեկոյան,  զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներից մեկի նկատմամբ։

Ըստ ահազանգի՝ արդեն մի քանի օր է՝ առանց պետհամարանիշի մեքենա է հետապնդում դաշինքի շտաբի աշխատակիցներին, իսկ ուրբաթ ուշ երեկոյան այդ մեքենան Վազգեն Առաջին փողոցում փակել է ՕՐՕ–ի համակիրների ճանապարհը, դրանից դուրս է եկել անծանոթ մի երիտասարդ և ատրճանակը պահելով դաշինքի շտաբի աշխատակցի ճակատին՝ սպառնացել ու պահանջել է, որ վերջինս հեռու մնա այդ դաշինքից։

Շտաբի աշխատակիցները դիմել են ոստիկանություն։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more