▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածինն անպաշտպան չէ. Հավաք՝ Մայր աթոռի մոտ՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

***

***

Աղոթելու ենք վերջնական համերաշխության համար. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը եկավ Մայր աթոռ` մասնակցելու իրենց նախաձեռնած «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը։

Հավաքին մասնակցում է նաև Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, ընտանիքի անդամներ։ Էջմիածնում են նաև ընդդիմադիր պատգամավորներ։

Էջմիածինն անպաշտպան չէ. հավատավոր մարդիկ՝ Մայր աթոռի մոտ են` ի պաշտպանություն Հայոց եկեղեցու «Մեր ձևով» շարժման նախաձեռնած հավաքին։

***

«Մեր ձևով» շարժումը պաշտպանելու է Հայոց եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները, Էջմիածնում հավաքից առաջ լրագրողներին ասաց շարժման անդամ, ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

***

Այս ուխտով ուզում ենք ցույց տալ, որ հայ ազգը կանգնած է Մայր աթոռի կողքին. «Մեր ձևով» շարժման անդամ

«Էջմիածինն անպաշտպան չէ» հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում Ալեքսան Ալեքսանյանն ասաց, որ երեկվա միջոցառումն ավելի քան հաջողված էր, 30 հազար և ավելի հայրենակից է մասնակցել հանրահավաքին։

«Եկել եմ մեր եկեղեցին պաշտպանելու համար, այդ եկեղեցին իմ եկեղեցին է, մեր բոլորի եկեղեցին է, հավատացողների եկեղեցին է, ոչ թե անհավատների: Անհավատները թող մեր երկրում չմնան, թող անհավատները մեր երկրում չապրեն: Մե՛նք պիտի պաշտպանենք մեր եկեղեցին: Եթե մենք մեր եկեղեցին չպաշտպանենք, ոչ մեկն էլ մեզ չի պաշտպանի: Մենք այստեղ ծնվել ենք, այստեղ մեծացել ենք, այստեղ էլ կմահանանք»,- Սուրբ Էջմիածնի հրապարակում ասաց հավաքի մասնակիցներից մեկն, ով եկել էր Տավուշի մարզի սահմանամեձ Չինարի գյուղից:
Լրագրողի դիտարկմանը` ասում են` իբրև իշխանությունը ուզում է եկեղեցին առողջացնի, նա պատասխանեց. «Մեր եկեղեցին երբեք հիվանդ չի եղել, հազարավոր տարիներ միշտ էլ առողջ է եղել»:

***

«Այսօրվա դրությամբ ունենք արդեն 3-րդ ապօրինաբար ազատազրկված Սրբազան հայրը, ապօրինի խուզարկության է ենթարկվել մեր եկեղեցին, խուզարկության է ենթարկվել առաջնորդարանը, 2 օր առաջվա ձայնագրությունից էլ ակնհայտ է, որ հաջորդ թիրախը Վեհարանն է, որի բակում մենք հիմա գտնվում ենք»,- ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ու ինչ էր այդ ձայնագրությունը` 2 օր առաջ կեղծ լրատվականով արտահոսք եղավ Նաթան Սրբազանի մասնակցությամբ ձայնագրությամբ: Առաջին հերթին պետք է կանխակալությամբ մոտենանք այդ ձայնագրությանը, որովհետև արդեն ունենք փաստ, որ Բագրատ Սրբազանի գործով ձայնագրությունը կեղծել էին: Տարբեր խոսակցություններից կտրված հատվածները միացվել էին իրար:

Անգամ եթե ճշգրիտ ձայագրություն լինի, այդ ձայնագրությունները կատարվել են գաղտնալսմամբ, այդ ձայնագրությունները տեղի են ունեցել «Սրբազան պայքար»-ից առաջ: Ի սկզբանե եկեղեցու նկատմամբ հատուկ հետապնդումների ծրագիր է եղել, որին իրավապահ մարմիններ են ներգրավված եղել»,- արձանագրեց նա:

***

«Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսված Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին։
Միաժամանակ հավելեց՝ այսօր ընտրությունների և քաղաքական թեմաների մասին չեն խոսելու, քանի որ նպատակն ուխտագնացությունն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more