▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Սպերցյանը լողափում հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային արձակուրդն անցկացնում է Դուբայում։

25-ամյա ֆուտբոլիստը լողափում հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ ու սոցցանցերում լուսանկար հրապարակել շվեդ լեգենդար հարձակվողի հետ։

Օրեր առաջ Սպերցյանը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա լավագույնն է «Գոլ+ասիստ» հաշվարկով։

Դիտեք նաև՝


 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more