▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրսում քահանա, ներսում՝ սատանա...

Արտերկրում թյուր կարծիք կա ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ համաշխարհային պատմության մեջ ունեցած իբրև թե դրական դերի մասին: Գորբաչովը բացարձակապես առաջադեմ չէ. նա իր կառավարման տարիներին, նույն դաժանությամբ փորձել է ճնշել երկրի ներսում ձևավորված դեմոկրատական շարժումները: Չի կարողացել կամ ամբողջովին չի կարողացել, որովհետև ուժերը չի ներել: Իր արժեհամակարգով՝ նա խորհրդային մտածողության, «սառը պատերազմի» բարիկադային կաղապարների կրող է ու հոգու խորքում երազում է այն կայսրության վերածննդի մասին, որի քանդման գործում իբրև թե դեր է ունեցել: Հիմա նա դարձել է չեկիստական մտածողության կրող Պուտինի խոսփաողն ու ուկրաինական ճգնաժամի մասին ասում է. «Այս տիպի պատերազմն անխուսափելիորեն հանգեցնելու է ատոմային պատերազմի»։ Այսինքն, նա Պուտինի անունից՝ շանտաժ է անում Արևմուտքին: Սրա նմանների համար է ասված՝ կարմիր կովը կաշին չի փոխի: Ու շուտով, շատ շուտով Արևմուտքում կհասկանան, թե ինչու էր սովետական ժողովուրդը Գորբաչովի մասին ասում՝ դրսում քահանա, ներսում՝ սատանա...

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more