▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամատիկ պայքարն ավարտվեց Սուարեսի հաղթանակով. Ուրուգվայ 2-1 Անգլիա

ԱԱ 2014-ի B Խմբի երկրորդ տուրում Անգլիան հանդիպել էր Ուրուգվային:

Սան-Պաուլուի Կորինտյանս արենայում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի դրամատիկ պայքարից և Անգլիայի առավելությունից ոչինչ չմնաց, երբ 39-րդ րոպեին Էդինսոն Կավանիի գրոսմայստերական փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Լուիս Սուարեսը՝ 1-0:

Երկրորդ խաղակեսի միջնամասում ուրուգվայցի Ալվարո Պերեյրան ծնկով հարված ստացավ գլխին և կորցրեց գիտակցությունը, սակայն ուշքի գալով, չթողեց փոխարինել իրեն և մտավ խաղադաշտ: Սա, իհարրկե, անձնուրաց ու անձնվեր քայլ էր:

75-րդ րոպեին Ուեյն Ռունին վերջապես կոտրեց սառույցն ու գրավեց Մուսլերայի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Սակայն Սուարեսը համաձայն չէր այս հաշվի հետ: 85-րդ րոպե, Սուարեսի սուր անկյունից հուժկու հարված և 2-1: Ուրուգվայցիները վաստակեցին երեք միավոր, իսկ անգլիացիները հավաքում են ճամպրուկները:

Footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more