▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցի նկուղում զինամթերք է հայտնաբերվել․ երեխաները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմամթերքը հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ Տեղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տարհանել է աշակերտներին։ Կատարվում է ուսումնասիրություն

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more