▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան հոսպիտալացվել է

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ-ն է, ով սովորում է Երևանի Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի 7-րդ դասարանում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ․-ի և Երևանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ-ի և 14-ամյա Ռուբեն Ս-ի միջև Նար Դոսի անվան դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more