Թարմացում․18-ամյա Դավիթ Մինասյանին Էջմիածնի հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ
«Առանց որևէ լուրջ հետազոտության, գիտակցությունը կորցրած տղային ուշքի են բերել և հետ ուղարկել։ Անգամ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթերը ներկայացնի»,– ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
***
|
«3 օր է՝ ասում ենք, որ Դավիթն առողջական խնդիրներ ունի, այստեղ բժիշկներին ասացինք՝ 3 րոպե սպասեք, մայրը բժշկական փաստաթղթերը բերի, միգուցե լրացուցիչ հետազոտության կարիք կա, անգամ դրան չսպասեցին»,- այսօր «Էջմիածին» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին փաստաբանները: Հիշեցնենք՝ ինքնազգացողությունը վատանալուց հետո Դավիթ Մինասյանին այստեղ էին տեղափոխել։ «Բա բժիշներ եք, ասեք՝ բերեք, տեսնենք էդ ինչի՞ մասին եք այդքան խոսում։ Իրենց հետազոտությունն ավարտվեց ընդամենը հարցնելով, թե՝ ոնց ես, տղա ջան, մի հատ էլ սոնոգրաֆիա անելով, անգամ չսպասեցին բժշկական փաստաթղթերը բերենք։ Դավիթը երեկվանից սնունդ չի ընդունել»,- ասացին փաստաբանները։ *** |
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց
Այս մասին հայտնում է Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Դիտեք նաև՝
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին
Հավելենք, որ աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին Արմեն Աշոտյանն իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։
«Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է Աշոտյանը։
***
Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔԱՂ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼ:
p.s հիմա հասկանում եք, որ բոլոր եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ՏՈՒՖՏԱ հիմնարկներ են»:
***
|
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «18 տարեկան երեխայի կալանավորումը չի կարող չառաջացնել մարդկանց վրդովմունքը և բացասաբար չանդրադառնալ իշխող ուժի վարկանիշի վրա: Հետևաբար` տրամաբանությունը հուշում է, որ կալանավորում չպետք է լիներ, սեփական ստոր անձի վախկոտությունը կթեթևացվեր, օրինակ, տնային կալանքով և վաղը բոլորը կմոռանային այդ գործի մասին: Կալանքի կիրառումը վկայում է այլ բաների մասին` նախընտրական քարոզարշավին հնարավորինս բացառելու նման երևույթները իշխանական խմբակի հանդեպ և, ինչն ավելի կարևոր է, հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի իրական ընտրություն Հայաստանում չի կարող լինել ու երբեք չի լինելու: Դրան կա պարզ բացատրություն` Հայաստանը հանրապետություն չէ, երբեք այդպիսին չի եղել և մոտակա տասնամյակներում չի լինելու: Հայաստանը խանություն է` պետության և հասարակության բոլոր իր շերտերով և բջիջներով: Հակառակը պնդելը ինքնախաբեություն է կամ խաբեություն: Խանություններում իշխանությունը փոխվում է այլ եղանակով և այլ մեթոդներով: *** |
|
Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճղճիմ Չ՛մարդ. |


