▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ․․․Հարց ՝ ՔՊ-ի  թեկնածուին

Դուք հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ․․․Գեղամ Նազարյանը՝ ԲԴԽ-ի անդամի համար ՔՊ-ի առաջադրած  թեկնածուին

«Այնքան տխուր է, որ հեռուստացույց լիներ, կանջատեի ու կգնայի, մի քիչ կքայլեի»,- ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ։ Նշենք, որ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, ով, ըստ ընդդիմադիրների, սոցիալական ցանցերում հայտնի է ատելության խոսքի տարածմամբ ու հայհոյախառն գրառումներով։

«Հարբեցողության հետ սեր ունե՞ք, թե՞ չէ»,- Սիրունյանին հարց ուղղեց Գեղամ Նազարյանը։

«Չէ»,- վստահեցրեց Սիրունյանը։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ նա խորհրդակցել է իր հոգեբան-հոգեբույժ ընկերոջ հետ, ում կարծիքով՝ Ֆեյսբուքում պարբերաբար հրապարակային հայհոյախոսում են հարբեցողության նկատմամբ հակում ունեցող մարդիկ։

Սիրունյանը պատրաստակամություն հայտնեց Գեղամ Նազարյանի հետ գնալ և արյան անալիզ հանձնել։

***

«Խայտառակություն է, որ որպես ատելության խոսք հրահրող անձ, ամբաստանյալի աթոռին նստած չեք, այլ որպես ԲԴԽ անդամ կանգնած եք այդ ամբիոնին»,- ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին ուղղելով խոսքն՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Չկասկածեք, արցախցիների նկատմամբ ձեր բոլոր գրառումները մի օր քրեաիրավական գնահատականի են արժանանալու։ Ինչո՞ւ եք փակել ձեր ֆեյսբուքյան էջը, ամաչո՞ւմ եք ձեր գրառումների և նման բառապաշար օգտագործելու համար»,- հավելեց Աննա Գրիգորյանը։ Ի պատասխան՝ Սիրունյանն ասաց, որ վերոնշյալ ֆեյսբուքյան էջը կոլեկտիվ ղեկավարվող էջ է։

***

ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը Ծաղկաձորում 300 հազար դրամով 2000 քմ հող է առել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարց է տվել Սիրունյանին, թե ի՞նչ 300 հազար դրամ, եթե այն 30 մլն դրամ արժե։ Սիրունյանն էլ պատասխանել է, որ առքուվաճառքի պայմանագիրը ֆիկտիվ է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել։ Այս մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածությունը քննարկելիս՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Այդ հողը նվեր եմ ստացել շատ մոտիկ մարդուց, այն Ծաղկաձորում չէ, այլ Հանքավանի ամենավերջում»,- ասաց Սիրունյանը։ «Ես 350 հազար եմ տալիս, վաճառեք ինձ»,- տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Կարող եմ նվիրել, անվճար կտամ, քանի որ նվեր եմ ստացել»,- ասաց Սիրունյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more