«Լիակատար կիսում եմ գործընկերոջս գնահատականը: Իրականում կառավարման ճգնաժամ ունենք, քանի որ մոդելն է սխալ ընտրված: Համակարգային փոփոխություններն ուղղակի պարտադիր են դառնում, բայց դրանց հասնելու համար մոդելը պետք է փոխվի: Այստեղ է, որ մեր երկարատև շահերը պահանջում են նոր մոտեցումներ, որոնց հնարավոր էր հասնել՝ շարունակելով բարեփոխումները Եվրոպական ասոցիացման համաձայնագիրը կնքելով: Ինչու՞, որովհետև վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը չի բխում մեր երկարատև շահերից։ Այն մեր կամքին հակառակ մեր վզին է փաթաթում մի միություն, որից մենք գրեթե ոչինչ չունենք վերցնելու ո՛չ մեր պետական ինստուտների զարգացման, ո՛չ մեր բիզնեսի որակական չափանիշների փոփոխության, ո՛չ հասարակական հարաբերությունների զարգացման համար: Միություն, ուր մեզ թշնամի համարողների շահերն ավելի են հարգվում ու գերադասվում։ Միություն, որտեղից մեր երեխաների կյանքն ամեն օր վտանգող երկրին զենք են մատակարարվում: Արդյոք սա՞ է մեր ընտրությունը... Իհարկե ոչ... Նման միության մեջ լինելը հնարավոր է բացառապես հարկադրված...»,- գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն` արձագանքելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին:
Դուք էլ իշխանության հետ պիտի հեռանաք դաշտից...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


