▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու իմ հեծանիվն ես,ես քո Արագածը․․․Անուշ Սեդրակյանը հերձել է «հայկական ձախական էլիտային»

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը ֆեյսբքուքյան իր էջում գրում է․

«Այ֊օյ հայկական ձախական էլիտան "Հայաթ փրոջեքթի " բառերը չի հավանել`շատ պրիմիտիվ էր ,ասում են։

Ինչ ասեմ,հաստատ Էլիոթ չի ու ոչ էլ Ապոլիներ։

Ու երևի կարելի էր չգրել այս մասին բայց այ֊օյ ձախական էլիտայի փորացավը ենթագիտակցական ա,թեման բառերը չեն,այլ ստամոքսի և սրտի հատման կետում գտնվող լարերը։

Ինչ֊որ չեմ լսել ,որ նրանք երբևէ բողոքեն ասենք "Ռեինկարնացիա"խմբի բառերի պրիմիտիվիզմից։Կամ Միշոյի մեղմ ասած ոչ գերինտելեկտուալ բառապաշարից։

Ի դեպ,ոչ Ռեինկարնացիան ,ոչ Միշոն,ոչ Հայաթը պարտավոր չեն ապահովել ինտելեկտուալ տեքստ ,զի պոպուլյար ժանրի առաքելությունը բնավ դա չի և մեր NGO տիպաժը էդ սքանչելի գիտի։

Երկու խնդիր կա

1 Երգը խփում է էմոցիոնալ անգիտակցականին։

Ով դավաճան է ,երիկամներով հասկանում է ,որ դավաճան է,ով կոլաբորանտ է ,նյարդայնանոմ է ,որ քողարկված հիշեցնում են այդ մասին,ինչքան էլ լավաշով գրեն,որ ազգը վախկոտ է,իսկ նախկինները`կաշառակեր։ Մի երգ բավական ա,որ ներսից խառնվեն իրար։

2 Երգը սիրուն ա կոստյումներովով,մեղեդիով ,ձայնային տեմբրով հոլովակով։Իսկ ներքին ու արտաքին սիրունը ավտոմատ ընդգծում ա ներքին ու արտաքին գեշը։Շատ գեշը։

Խորքային գեշը։

Էդ մարդիկ ,վկայեմ վստահաբար,կես խոսք չեն գրել Հրագի և վարչապետի հանգավոր ապոկալիպսիսի մասին։

Որովհետև էդտեղ կա լռության կոնսենսուս։

Դե պարզ է,իհարկե։

Բայց ես ուզում եմ այդ երգի մեղեդուն իրենց ճաշակով տեքստ տալ։ Ես ժողովրդավար ,տոլեռանտ մարդ եմ։

Ասենք.

Իմ դարդուցավը երբեմն ասֆալտն է

Իմ նպատակը Սարյանն ու Կասկադն է

Չի կանգնելու իմ սրտի գլոբալիզմը

Ես քո Հկ֊ն եմ դու իմ ակտիվիստը։

Չեմ ցանկանում լսել ես ձեր լացը

Ես մոդայիկ ,չափավոր վախեցած եմ,

Մի հիշեցրեք ինձ երեկ կատարվածը

Դու իմ հեծանիվն ես,ես քո Արագածը։

Ու ոչ մի պրիմիտիվիզմ։

Քիչ մը սյուրռեալիզմ with a touch of classic

Տեքստը շարունակելի։

Ընդունվում են պատվերներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more