|
Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ի իրականացմանը որպես ֆինանսական գործընկեր։
Այս տարի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով ֆորումի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի։ Ֆասթ Բանկը ներկաներին տրամադրելու է նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար, որոնք առանձնանում են իրենց ապահովությամբ և հուսալիությամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվելու են նաև Ֆասթ Բանկում ներդրումային հնարավորությունները՝ ավանդի կամ պարտատոմսերի տեսքով։ SPRING PR ընկերության Doing Digital Forum-ի շրջանակներում Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կվարի «Թվային փողի ազդեցությունը տնտեսության աճի վրա» պանելային քննարկումը, որի բանախոսները բիզնեսի և տնտեսության տարբեր ոլորտների, միջազգային ֆինթեք ընկերությունների առաջատար ներկայացուցիչներ են։ Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։ Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



