«Ադրբեջանի ղեկավարությունը հետապնդում է մեկ նպատակ՝ աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները: Ադրբեջանը շարունակում է գերռազմական քաղաքականությունը՝ հայերի նկատմամբ սեփական հանրության մեջ ատելություն սերմանելով: Շարունակվում է նաև մերժողական դիրքորոշումը ԼՂՀ բանակցային գործընթացում: Նախորդ տարվա ողջ ընթացքում հակառակորդն իրականացրել է և այս տարի էլ շարունակում է դիվերսիոն հետախուզական գործողություններն ու դիպուկահարների պատերազմը, որոնք կրում են և՛ դիտավորյալ, և՛ պլանավորված բնույթ ու նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր ուժերի պաշտպանության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը: Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական հակապայքար, որի շրջանակներում պետական մակարդակով և բոլոր հարթակներում առաջ է մղվում հակահայկական քարոզչությունը՝ փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ: Նման գործելաոճը լրջագույն վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- 2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Դիվերսիաները դիտավորյալ և պլանավորված բնույթ են կրում.Սեյրան Օհանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


