▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանում կրակոցներ են արձակել Mitsubishi Pajero-ի ուղղությամբ. ոստիկանները հայտնաբերել են կրակողին և հրազենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հուլիսի 26-ին Դիլիջան քաղաքում տեղի բնակիչ՝ 57-ամյա Սեյրան Անանյանի Mitsubishi Pajerօ մակնիշի 11 ՕՍ 516 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 27-ին ոստիկանություն է մեղայականով ներկայացել Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Էդվարդ Անանյանը և հայտնել, որ ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով ինքը իր «Սայգա 12-Ս» տիպի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Ս. Անանյանի Mirsubishi-ի ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրացանը պատկանում է Է. Անանյանի հորեղբորը՝ Սուրեն Անանյանին, ով 2011 թվականին մահացել է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more