«Գրել էինք, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանն իր կադրերին թույլ չի տալիս մասնակցել այս կամ այն հաղորդումներին և ինքն է որոշում, որտեղ և ինպես մասնակցություն ունենան նրանք:
Ինչպես շատ հայտնիներ էին նշում`խնդիրը TV-ի հետ էր, իսկ «TV»-ն ինչպես հասկանում ենք Դիանա Գրիգորյանն էր:
Եվ ահա Դիանայի ամենասիրելի և ֆավորիտ կադրերից Կարեն Ասլանյանն օրեր առաջ Լուսինե Թովմասյանի հաղորդման հյուրն էր։ Թողարկումը հեռարձակվելուց անմիջապես հետո սկսվեցին քննարկումներն ու քննադատությունները կապված դերասանի հետ:
Բանն այն է, որ Կարենը հարցազրույցի ժամանակ մեղմ ասած չէր կարողացել գրագետ ձևակերպել իր մտքերը։
Հաղորդումը շատ մեկնաբանություններ է ստացել, դիտողները Կարենին անվանել էին սահմանափակ մտածողությամբ մարդ, տգետ ու կանանց իրավունքները չհարգող, իսկ ահա Հանրային Հեռուստաընկերությանը մեղադրել էին հյուրերի սխալ ընտրության մեջ։
Այս հաղորդումը դիտելուց և հաղորդման արձագանքներին ծանոթանալուց հետո միայն հասկացանք, թե ինչու է Դիանա Գրիգորյանն արգելում իր կադրերին հարցազրույցների և հաղորդաշարերի մասնակցել:
Դիանա ջան, ախր լավ ճանաչում ես,ամեն օր շփվում ես Կարենի հետ, չգիտեի՞ր ուր ես ուղարկում ու ի՞նչ տեսակ խայտառակություն է սպասվու՞մ, թե Կարենի դեպքում մի փոքր մեղմ էիր, «էգոիզմը» PR-էր՞ ուզում: Ինչևէ` մենք գալիս ենք այն մտքին, որ սխալ չես արել ժամանակին կադրերիդ «բերանը փակելով» և նրանք ճանապարհին կանգնելով»,-գրում է ՍթարՆյուզ-ը: