▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանը խուսափել է պատասխանել՝ Ռուսաստանը կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե պատերազմ սկսվի

Ցրող ու խցող դաշնակիցը.


Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք Ռուսաստանը կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները և կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե հայ-ադրբեջանական ներկայիս բախումները ընդլանվեն և պատերազմ սկսվի: Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան դեսպան Իվան Վոլինկինը միայն ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և որ տեղի ունեցա
ծը խորը մտահոգություն է առաջացնում Մոսկվայում:
Վոլինկինը միակ ռուս պաշտոնյան չէ, ով նման խուսափողական պատասխան է տալիս:
Մոսկվան ակտիվորեն զենք է վաճառում Ադրբեջանին՝ արտաքուստ փորձելեվ պահպանել քաղաքական պարիտետը Երևանի ու Բաքվի միջև:
Առհասարակ, չլսված դեպք է, որ որևէ հակամարտության միջնորդ երկիր՝ խաղաղությանը նպաստելու փոխարեն, սպառազինի հակամարտության կողմերին՝ հասունացնելով նոր պատերազմ:
Սակայն խնդիրն ունի մեկ այլ կողմ:
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որի առաջատար երկիրը Ռուսաստանն է:
Մեր իշխանությունները պնդում են, որ այս կազմակերպությունը լավագույն միջոցն է մեր անվտանգությունը պաշտպանելու համար:
Վոլինկինի հայտարություններից բխում է, որ մերոնց լավատեսությունը, մեղմ ասած, հիմքեր չունի: Ավելին, ՀԱՊԿ անդամ ևս երկու պետություններ՝ Ղազախստանն ու Բելառուսը, բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ուեն:
Ստացվում է՝ ՀԱՊԿ-ն ոչ թե մեր անվտանգության բաղկացուցիչներից է, այլ սեղմօղակ, որով մեզ ոչ այնքան բարեկամ երկրները կաշկանդում են Հայաստանի գործողությունները:
Հայ-ադրբեջանական ահագնացող լարվածությունը պետք է առիթ տա, որպեսզի Հայաստանում լուրջ վերանայումների ենթարկվեն հայ-ռուսական հարաբերությունները, անվատանգության այս կամ այն համակարգին ինտեգրվելու չափանիշները:
Մինչդեռ նախագահը Բելգիա է մեկնում, իսկ արտգործնախարարը շտապում է ևս մեկ անգամ հավատարմության երդում տալ ռուսներին՝ Եվրասիական տնտեսական միությունը համարելով մեր երկրի զարգացման հեռանկար...


Սուրեն Սուրենյանց

 


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more