▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դերասանության անհաջող փորձ է»

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամառային մարզակոշիկներով մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում անհասկանալի տարածքում (ակնհայտ մայթ չէ, երթևեկություն չկա, իրենից բացի այլ մարդ չկա), ձյուն մաքրելը դերասանության անհաջող փորձ է»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմակից, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքում տեղադրել է Ավինյանի՝ ձյուն մաքրելու տեսանյութ և կից գրել, «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառմանը»։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2016 թվականի դեկտեմբերին այդ ժամանակվա քաղաքապետին և քաղաքապետարանի անձնակազմին հորդորել էր վերցնել բահերն ու Երևանի փողոցներից մաքրել ձյունը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more