▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը բաժանվե՞լ է թուրք ամուսնուց

Հայկական բազմաթիվ սիթքոմներում նկարահանված, այժմ Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։

ՕրագիրNews-ն է գրում և հավելում․ «Ուշագրավ է, որ վերջին շրջանում դերասանուհին թուրք ամուսնու մասնակցությամբ լուսանկարներ և հոլովակներ չի հրապարակում սոցիալական իր էջերում, ինչն առիթ է տալիս Մարիամ Մելիքյանի հետևորդներին ենթադրելու, որ դերասանուհին բաժանվել է թուրք ամուսնուց։

Հատկանշական է, որ դերասանուհին պարբերաբար մասնակցում էր թուրքական տարբեր շոու-ծրագրերի, որոնց ընթացքում պատեհ-անպատեհ առիթով թուրք ամուսնուն գովաբանում և մեծարում էր։ Իսկ Երևանում Asekose.am-ին տված մի հարցազրույցի ժամանակ Մարիամ Մելիքյանը նշել էր, որ ամուսինը շատ է վրդովվում, որ իր կնոջն այդքան քննադատում են թուրքի հետ ամուսնանալու պատճառով։

«Ամուսինս ինձ ասում էր՝ ես կգնամ սահման, կկռվեմ [հայերի կողմից-խմբ.], մենակ թե դու մի նեղվի»,- նշել էր դերասանուհին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող Մարիամ Մելիքյանն ունի 2 դուստր։

Հավելենք նաև, որ դերասանուհին չի արձագանքել իր բաժանման մասին ասեկոսեներին»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more