▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր Աթոռը

«24նյուզ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Ընդ որում, տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։

Կարդացեք նաև՝ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական ԶԼՄ-ներ

Դիտեք նաև՝

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի ու մյուս եկեղեցականների դեմ տեսնես էլ արգումենտ մնա՞ց, թե՞ նորերն են հավաքագրելու։ Անշուշտ, Փաշինյանը չէր սպասում, որ այսպես կլինի: Իրենց պլաններով կաթողիկոսը պիտի հեռացած լիներ վաղուց։ Պատահական չէր զարմանքը, թե ո՞նց, կաթողիկոսը զավակ ունի ու դա որևէ մեկին հետաքրքիր չէ՞։ Վաղն էլի կզարմանա՝ ոնց, Եզրասի՝ ՊԱԿ գործակալ լինելու կոզրն է՞լ բան չփոխեց։ Մինչ այդ «քեռակնոջ» տեսանյութն էր։
Մինչ այս ամենի հրապարակումը, Փաշինյանը մեկ-մեկ խոսել էր առանձին դեպքերի մասին։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ ԱԱԾ-ն զբաղված է եղել Փաշինյանին կոմպրոմատ մատակարարելով՝ խելագար ցանկությունները բավարարելու համար։ Բայց գնալով գործն ավելի է բարդանալու։ Նոր հոգևորականների որսը՝ նույնպես։ Շիրակի թեմն այս առումով նախադեպ էր մյուսների համար՝ ուրեմն, չհանձնվել հնարավոր է, պատվաբեր է։ Տեսնում են նաև պարսավանքը տիրադավների նկատմամբ, ապտակը Մայր աթոռի միջադեպի ժամանակ, «հուդա» վանկարկումները ու խուժանով շրջափակված դրանց փախուստը։ Այսքանից հետո հոգևորականների փաշինյանական խմբակին դժվար թե նոր միացողներ լինեն:
Այստեղ արդեն աշխատելու է պարզ հոգեբանություն․ պարտվողի կողմ չեն անցնում, առավել ևս՝ երբ պարտությունն ուղեկցվում է հանրային նվաստացմամբ։ Իշխանական կողմն անցնելը դառնում է ոչ թե անվտանգ ելք, այլ անձնական խարան։
Մարդը սկսում է մտածել ոչ թե՝ «ինչ կկորցնեմ, եթե չմիանամ», այլ՝ «ինչ կդառնամ, եթե միանամ»։
Ինչ կանի հիմա Փաշինյանը։
Կաթողիկոսի դեմ ճակատային հարձակումը ձախողվեց, ուստի կփորձի վերադառնալ «առանձին դեպքերի» տրամաբանությանը, առանձին «սկանդալների»։ Ոչ թե ամբողջ ինստիտուտը, այլ մանր թիրախներ կընտրեն։ Սա թույլ կտա պահել ճնշման պատրանքը՝ առանց նոր մեծ ֆիասկոյի։
Կփորձի վերաշարադրել տեղի ունեցածը։
Կասի՝ «մենք երբեք խնդիր չենք ունեցել եկեղեցու հետ», «հասարակությունն ինքը չընդունեց»։ Ձախողումը կներկայացվի որպես սկզբունքայնություն, ոչ թե պարտություն։ Սա Նիկոլի վարած քաղաքական ինքնապաշտպանության մեխանիզմն է:
Կարծում եմ՝ ամենակարևորը հետևյալն է՝ Ֆիասկոն չի մոռացվում վերևներում։ Երբ պարզ է դառնում, որ նույնիսկ պետական լծակներով հնարավոր չէ կոտրել եկեղեցին, իշխանության «ամենազորության» առասպելը փլվում է…
Սպասենք, սպասենք…
Ի նկատի ունենանք նաև, որ խելագարները ֆիասկոյից հետո հաճախ ոչ թե սթափվում են, այլ փորձում են ապացուցել, որ դեռ վտանգավոր են․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more