▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե Ադրբեջանն էլ թող մեզ միջանցք տա ՝ Մելանյա Թրամփի անունով․․․Վարդան Ղուկասյան

«Աշխարհում այդպիսի պետություն գոյություն չունի, որի տարածքը դարձնեն «քյարվանսարա», ում անունով էլ ուզում է կոչվի այդ տարածքը․․․ Իմ պետության տարածքը վերցնում են, դարձնում են «քյարվանսարա», ով ոնց ուզենա անցնի, դառնա․․․ Առհասարակ դա նորմալ չի»,- «Փակ TV»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ խոսելով Թրամփի ուղու մասին։

«Եթե էդ միջանցքը ուզում է Ադրբեջանը և ԱՄՆ նախագահն ասում է՝ իմ անունով պիտի կոչվի, խնդրեմ, նույնանման միջանցք էլ ես եմ ուզում Ադրբեջանից՝ առանց իմ քաղաքացիներին կանգնեցնելու, անարգել պիտի ճանապարհվենք դեպի ՌԴ, էդ միջանցքն էլ թող կոչվի Մելանյա Թրամփի անունով, ինչ է եղել, ոչ մի վատ բան չեմ տեսնում, ոնց որ իրենք են մտնելու, դուրս գան, էդպես էլ մենք։ Ադրբեջանի կառավարությունը դա նորմա՞լ է համարում։ Ճանապարհները որ բացվելու են, ո՞ր մի հայ տղամարդը, հենց նույն այդ Գռզոն, որ էդքան ադրբեջանամետ է, կվերցնի՞ իր խանում -խաթում կնգան, կդնի՞ իր «Ռոլս Ռոյսը» կամ «Բենթլին» ու կփորձի Ադրբեջանի տարածքով հանգիստ ուղևորվել դեպի Դաղստան։ Եթե առանց հսկողության անցնել-դառնալը լավ բան է, ուրեմն ես էլ եմ պահանջում Ադրբեջանից՝ հայելանման ճանապարհ տալ ինձ, որ իմ քաղաքացիները, իմ բեռները, հայկական կոնյակը հանգիստ, առանց հսկողության հասնեն Ռուսաստան, տեսնենք Ադրբեջանը կհամաձայնվի՞։ Ասում են՝ ոչ, ասում են՝ Ադրբեջանի տարածքով պետք է անցնեք «պասպորտկոնտրոլ», պիտի անցնեք մաքսատուն․․․ Բա իմ երկիրն ինչի՞ եք ուզում սարքել հասարակաց տուն՝ ով ոնց ուզենա, անցնի-դառնա, անցնի-դառնա․․․ Դա ճանապարհ չի, «պռախադնոյ դվոռ» է, ինչն անթույլատրելի է․․․ Էդ պայմանագիրն ստորագրողներն էլ պիտի դատվեն»,- ընդգծել է Ղուկասյանը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more