▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենում տատիկը 70 հազար դոլարը պատահաբար աղբամանն է նետել. այն հայտնաբերվել է թափառականի մոտ

Օրերս ուշագրավ դեպք է եղել Երևան քաղաքում:

70 տարեկան տատիկը զանգահարել է իրավապահներին և հայտնել, որ Դավթաշեն վարչական շրջանի աղբամաներից մեկում սխալմամբ աղբի հետ թափել է իր 70 հազար դոլարը:

ԱրմԼուր․am-ն է գրում ու մանրամասնում․ «Տատիկն իրավապահներին հստակ մատնանշել է, թե կոնկրետ որ փողոցի, որ վայրում է գցել աղբը: Իրավապահները կնոջ ահազանգին ընթացք են տվել, գնացել են նրա բնակարան, զրուցել են նրա հետ և նրա այդ հայտարարությանը խիստ կասկածանքով են վերաբերվել, սակայն զբաղվել են կնոջ ահազանգով:

Ավելի ուշ, ստուգել են Դավիթաշեն վարչական շրջանի աղբամանը և տեսել են, որ այնտեղ գումար չկա: Որոշ ժամանակ անց ստուգվել են աղբամանի տարածքում գտնվող տեսախցիկները: Տեսախցիկների ստուգման ընթացքում նկատել են մի տղամարդու, որը մոտեցել է աղբամանին և փնտրել է ուտելիք և հագուստ, որից հետո աղբամանից հանել է մի տոպրակ և հեռացել: Ոստիկանություն դիմած տատիկը հետաքննիչներին հայտնել է, որ հենց այդ տոպրակի մեջ էլ գտնվել է իր 70 հազար դոլարը: Արդյունքում ոստիկանները գտել են տղամարդուն և նրա բնակարանից հայտնաբերել են 70 հազար դոլարը:

Իսկ թե 70 տարեկան տատիկին որտեղից այդ գումարը, միգուցե կպարզեն իրավապահները»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more