Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին: Գրում է ermenihaber.am-ը:
Նա, նշելով, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է,-«Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք: Սակայն այդ նույն ժամանակաշրջանում չկարողացանք նույնը անել մեր բարեկամ երկրների հետ: Վրաստան կարող ենք մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով: Այո, Սիրիայի հետ խնդիրներ ունենք: Իսկ Եգիպտոսի դեպքում`հեղափոխական ռեժիմը չենք կարող օրինական համարել: Խնդիրը մեր մեջ չէ, հակառակ կողմում է:»
Անդրադառնալով Թուրքիայի` Հայասատանի հետ ունեցած խնդիրներին` Դավութօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ներկայումս ավելի լավ են քան 10 տարի առաջ էր ու ավելացրել. «Երանի հնարավոր լինի ավելի լավացնել հարաբերությունները: Հայաստանի հետ 2009 թվականին արձանագրություններ ստորագրեցինք: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց շարունակել Ադրբեջանում գտնվող հողերի օկուպացումը»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հայերի նախաձեռնությանը` ասելով է, որ ինքը շարունակում է այդ հարցով բանակցությունները շվեյցարացի գործընկերոջ `նախարար Բուրխալտերի հետ:
«Հույս ունեմ բանակցությունները գոհացուցիչ արդյունքներ կտան: Այս հարցում միակողմանի քայլերը Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է Դավութօղլուն:
Դավութօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


