Շուրջ մեկ տարի է` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ են ԱԺ երիտասարդ պատգամավորուհիներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս ընթացքում գումարվել են ԵԽԽՎ մի քանի լիագումար նիստեր, որոնց մեր պատվիրակության անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են:
Սակայն այս ընթացքում որևէ անգամ որևէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել, որևէ կերպ չեն հակադարձել ադրբեջանամետ նախաձեռնություններին ու զեկույցներին, և առհասարակ, նրանց ներկայացվածությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում կրել է զուտ ներկայացուցչական և ֆորմալ բնույթ:
Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը և տեղեկացնում, որ մեկ պատգամավորի գործուղման համար պետական բյուջեից ծախսվում է 3000-3500 եվրո: Եվ,
փաստորեն, այսքան գումար է ծախսվում` ոչնչի դիմաց: Ըստ թերթի, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առանձնապես չի մտահոգվում, քանի որ օրիորդների պասիվության արդյունքում ինքը լրացուցիչ
ազդեցություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանի մոտ` ապացուցելով, որ ՀՀԿ-ի միակ հույսն է:
Դավիթ Հարությունյանն, օրիորդների պասիվության արդյունքում, լրացուցիչ ազդեցություն է ձեռք բերում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


