Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Դավաճանին և թուրքերին թվում է, թե ապամոնտաժում են հայերին իրար կապող ազգային հիմքերը:
Չարաչար են սխալվում, որովհետև ամեն հարվածից հետո ավելի ու ավելի շատ հայեր են իրար կպնում, որ դիմադրեն անտեսանելի ցեղասպանությանը՝ ազգի մեջ գցած վիրուսին:
Այսպես է եղել նաև ֆիզիկական ցեղասպանության արդյունքում: Հույս ունեին ֆիզիկապես բնաջնջել հայերին, այնինչ ցեղասպանության հիշողությունը դարձավ սոսինձը, որ կպցրեց բոլորիս:
Հիմա էլ հետամնաց դավաճաններին դիմադրելն է սոսինձը, որը ազգային գիտակցություններս կպցնում է իրար ու սարքում ազգ»: