▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավճիռները ոչ մի նշանակություն չունեն, կարծում եմ՝ նրանք ազատ կարձակվեն»․ Լապշին՝ Բաքվում պահվող հայերի մասին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ադրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներին հայտարարել է, որ դատավճիռների ժամկետները ոչ մի նշանակություն չունեն և նրանք ազատ կարձակվեն։ «Կարծում եմ, որ այդ դատավճիռների ժամկետները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն: Հասկանալի է, որ Ալիևն ուղղակի ուզում է ցույց տալ իր ժողովրդին, թե ինչպիսի ուժեղ առաջնորդ է նա։ Ալիևը մոտ ապագայում, կարծում եմ առավելագույնը կես տարվա, մեկ տարվա, մեկ ու կես տարվա ընթացքում, չակերտավոր բարի կամքի ժեստ կդրսևորի Վենսի, Թրամփի նկատմամբ՝ ցույց տալու համար, որ նա ոչ միայն ուժեղ առաջնորդ է, այլև արևելյան մուսուլման առաջնորդ, որը կարող է ոչ միայն պատժել, այլև լինել ներողամիտ։ Հետևաբար, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի. նրանք ազատ կարձակվեն։ Նրանց դատապարտելուց հետո նրանց բանտում պահելու բացարձակապես ոչ մի տրամաբանություն կամ իմաստ չկա։ Ալիևը ստացել է այն ամենը, ինչ ուզում էր»,- ասել է Լապշինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more