▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը ազատ է արձակվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Լևոն Սահակյանը, որը նաև լուսանկար է հրապարակել։



Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարարությունից 106 մլն դրամ հափշտակության գործով հինգ անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը և «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Սուրեն Ալոյանը։

Քննչական կոմիտեն նաև տեղեկացրել էր, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանի և Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Գործի Նախաքննությունը շարունակվում է։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more