▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակով զինված հարձակում Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում

Երեկ, հունվարի 4-ին դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ Գագիկ  Շամշյանի տեղեկություններով՝ մինչ «ծալապակասը» մարդաշատ վայրում դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի Պատրիոտ անվտանգության աշխատակիցները՝ պետի տեղակալ Արմեն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են վնասազերծել հանցագործին ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more