|
Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։ Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար` Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։ |
Դանակահարություններ դպրոցի դիմաց. 18-ամյա 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


