▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն «Բենեդիկտ» ռեստորանում. կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է

Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել, կա դանակահարված քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր, մի քանի հոգու տեղափոխել բաժին: Այդ ընթացքում «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվում է, որ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից: Վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը, ով աշխատում է Էջմիծանում հայտնի գինու, կոնյակի գործարանում, և արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը այնուհետև շարունակվել է դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանին: Ենթադրյալ դանակահարողի ինքնությունը պարզվել է. նա Ս․ Սարոյանի ազգականներից է, ում որոնում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more