▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է մայրը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի աստիճանի ճաղավանդակին հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 22-ամյա Կարեն Գ-ի դին։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով պարանը կտրել է, սակայն, ցավոք, տղան արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մահացած տղան բնակվում էր մոր հետ։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more