▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարեցրեք բնակավայրերի գնդակոծումները, այլապես կհետևի առավել հուժկու և ցավոտ հարված. Սեյրան Օհանյանը`Հասանովին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը, ՀՀ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված հենակետեր այցի ժամանակ դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և խորհուրդ է տվել նախքան սահմանին հերթական լարվածության վերաբերյալ հանձնարարություն տալը, գնահատել իրադրությունն ու սթափ որոշումներ կայացնել: «Հանձնարարությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և հակառակ կողմից եռապատկվել ու բումերանգի պես հարվածել ձեր դիրքերին».-զգուշացրել է նախարարը:

Ապա հետևել են Սերյան Օհանյանի առավել առարկայական զգուշացումները` եթե Ադրբեջանը մեծացնի ու շարունակի դիպուկահարների կրակոցների թիվը, ապա կհետևի առավել ցավոտ և հուժկու հարված, որը թշնամին սեփական մաշկի վրա կզգա. «Մեր կողմից խիստ պատասխան են ստանալու՝ միայն մեկ տարբերությամբ` մենք հակառակորդի խաղաղ բնակչությանը, բնակավայրերը չենք ռմբակոծելու, այլ խիստ պատժելու ենք դիպուկահարներին, ովքեր մեր խաղաղ բնակչության վրա են կրակում»,-ասել է նա։

Նույն ուժգնությամբ պատասխան կլինի նաև հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների շարունակման դեպքում. «Պատասխանը  անսպասելի և պատժիչ կլինի: Հրամանը ուժի մեջ է:  Եթե ադրբեջանական ղեկավարության համար իրենց զինվորի կյանքն արժեք չունի, և նրանք իրենց կաբինետներում նստած շարիկ են գլորում, ապա մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանք բացառիկ արժեք է»:

Վերջում նախարար Օհանյանը վստահեցրել է, որ ոչ մի թիզ հող հակառակորդին չի հանձվելու։

Տեսանյութը a1plus.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more