|
«Այս իշխանությունը չի կարող խուսափել Ադրբեջանին Սյունիքի ճանապարհը տալուց: Ինքը խոսակցություններով հող է նախապատրաստում այդ անելանելիությունը, անխուսափելիությունը ներկայացնելու և ասելու, որ անխուսափելի էր, չտայի՝ պատերազմ էր լինելու, Կապանն ու Գորիսն էի տանելու»,-«24 Նյուզ»-ի եթերում նման տեսակետ հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Արքեպիսկոպոսի խոսքով այս իշխանությունը հայախոս, բայց ոչ հայկական իշխանություն է: «Ամեն օրը, որ սրանք մնում են, դժվարեցնելու է հաջորդ իշխանության օրը: Սրանք փակուղի են առաջացրել, չեն կարող մերժել և խուսափել Զանգեզուրի միջանցքը տրամադրելուց: Եթե մնան, տրամադրելու են: Դա լինելու է մինիմումը, եթե ամբողջ Սյունիքը չտրամադրեն: Այնքան ապիկար են, որ ամբողջ Սյունիքն էլ կտրամադրեն»,-նշեց արքեպիսկոպոսը և, խոսելով այդ ամենի կանխման մասին, ընդգծեց, որ ժողովուրդը միայն կարող է կանխել՝ կա՛մ ժողովրդական ապստամբությամբ, կա՛մ իբրև թե ընտրություններով: |
Դա լինելու է մինիմումը, եթե ամբողջ Սյունիքը չտրամադրեն․ Միքայել Աջապահյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


