▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ. Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու՝ կառավարության որոշմանը:

«Գոյ» թատրոնը Երևանի և Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով` լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել և ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից և, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից և առանց երկմտանքի ասում եմ, որ «Գոյ»-ը աշխարհի լավագույններից է։ «Գոյ»-ն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ «Գոյ»-ը նաև եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա և ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել «Գոյ»-ը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գևորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more