|
«Երեսունքանի տարվա ընթացքում հնարավոր չեղավ Գյումրու դոմիկներից ձերբազատվել: Հատուկ շեշտեմ, որ 6 տարվա ընթացքում էլ հնարավոր չեղավ․ չնայած նվազագույնը երեք անգամ կեպկով մարդը հայտարարել է, որ մեկընդմիշտ լուծել է Գյումրու կամ աղետի գոտու հարցը»,- 168TV-ի եթերում ասել է պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը։ «Տնտեսական այն ցուցանիշները, որոնք անընդհատ թվարկվում են, Գյումրիի պարագայում սովորական մարդու գրպանի վրա ունենում են զրո ազդեցություն։ Գյումրիում շարժ կա միայն շաբաթ-կիրակի օրերին, մնացած 5 օրերին կյանքը մեռած է։ Իսկ շաբաթ-կիրակի օրերի աշխուժությունն էլ իշխանությունների շնորհքը չէ։ Դա արվում է տեղի թասիբով գյումրեցիների, գործարարների, անհատ մարդկանց ջանքերով։ Գյումրեցիները հասկանում են, որ ազգային արժեքները ոտնահարող մարդը չի կարող լավ բան բերել հայ ժողովրդին»,- նշել է Մ խիթարյանը։ |
Դա իշխանությունների շնորհքը չէ, այլ արվում է տեղի թասիբով գյումրեցիների ջանքերով․ Մխիթարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


