▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Ադրբեջան: Հաշվի առնելով Մինսկի և Բաքվի ռեժիմների բնույթն ու էությունը, երկկողմ սիրառատ հարաբերություններն առավել քան տրամաբանական են: Երկու տրակտորով Շուշի ժամանած Բելառուսի բռնապետի` Ալիևյան գերդաստանի հասցեին հնչեցրած հիացական տեքստերը` ինչ խոսք Հայաստանի ու հայերի գործը չէ, սակայն որևէ երկրի ղեկավարի կողմից հրապարակային կերպով բարբարոս որակվելու փաստն անպատասխան թողնելն անթույլատրելի է:
Պաշտոնական Երևանը պետք է հրապարակային կերպով արձագանքի այս վարքագծին` հստակեցնելով նման պահվածքի անթույլատրելիությունը: Իր քաղաքացիներին դաժանաբար լռեցնել/սպանելու, երկիրն ամբողջապես Ռուսաստանին հանձնելու ճանապարհով իշխանություն պահած ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more