▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չուլանից խոսում է մի մարդ, ով բունկերում պախկված, չուլան մտած լայվեր էր անում»․ Նաիրա Զոհրաբյան

«Ձևավորվել է 10 հոգանոց քննչական խումբ Սամվել Կարապետյանի մեկ նախադասությունը վերծանելու համար։ «Մենք էլ մեր ձևով կմասնակցենք» ձևակերպումը վերծանելու համար Նիկոլի հրահանգով ձևավորված քննիչների 10 հոգանոց խումբը վերծանել, վերծանել է այդ սեպագիր արձանագրությունը և որոշել է, որ իր մեջ պարունակում է իշխանությունը զավթելու կոչեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է լցված չարությամբ և վախով, որ վայրկյանը մեկ անհեթեթ ստատուս է երկնում:

«Չուլանից խոսում է մի մարդ, ով բունկեր մտած չուլանում պախկված լայվեր էր անում»,- հավելեց Զոհրաբյանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more