▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդյան տոնը՝ պաշարված Արցախում․․․Հուզիչ կադրեր

Մարատ Գերասիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Այսօր Արցախի Մյուրիշեն գյուղում այս հրաշք բալիկը՝ շրջապատված իր հարազատներով ու ընկերներով նշում է իր ծննդյան 14-րդ տարեդարձը։

Մանե ջան, դու մինչ այժմ քո բոլոր տարեդարձերի մոմը «փչելուց» ունեցել էս բազմաթիվ երազանքներ, սակայն ես համոզված եմ, որ այսօր քո մտքում եղել է միմիայն մեկ երազանք, տեսնել հայրենի Արցախը ազատագրված բոլոր տեսակի ոտնձգություններից՝ բոլոր հայ մանուկների հայրենի հողի վրա ապրելու լիարժեք իրավունքի ամրագրմամբ։

Շնորհավորում եմ քեզ, ցանկանալով, որ այսուհետ քո ծննդյան տարեդարձը նշելուց ունենաս շատ բարձր տրամադրություն, շրջապատված լինես անհոգ ժպտացող ընկերներով և հարազատներով։

Հ. Գ. Ցավալի է երբ ծննդյան խորհրդանիշ հանդիսացող տորթը ստիպված փոխարինվում է նռնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more