▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկերած, կարդացած ու կռված․․․

Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1985-ին, երբ դատում էին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի տղաներին (Րաֆֆի Մելքոն, Վահան Իշխանյան, Վարդան Դևրիկյան...)՝ հակասովետական գրականություն կարդալու համար, դատարանի միջանցքներում այլ դատավարությունների հետ կապված մարդիկ էլ կային. հիմնականում՝ յուրացումների, սպեկուլյացիայի գործով: Մի մարդ է մոտենում դատվող բանասերներին՝ տղե՛րք, դու՞ք ինչ եք կերել: «Մենք չենք կերել, մենք կարդացել ենք»,- ասում է Վարդան Դևրիկյանը: Ու ինքը միշտ մնաց այդպիսին՝ չկերած ու կարդացած... Հա, մեկ էլ՝ հայրենիքի համար կռված: Չկերած, կարդացած ու կռված»

Դիտեք նաև՝

Երեկ, 59 տարեկանում մահացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ 

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին ՀՀ Վանաձոր քաղաքում:

1986թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1989թ-ից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում: 1990-1992 թթ. եղել է «Լուսաւորիչ» թերթի գլխավոր խմբագիրը:

Մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

1993 – 2009 թթ. աշխատել է նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որպես «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից՝ ինստիտուտի տնօրեն:

Հեղինակ է 40-ից ավելի գրքերի և 60-ից ավելի գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն։

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more