▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկայացած մարդիկ խիստ վտանգավոր են. Դիաննա Գրիգորյանը զայրացել է

Սցենարիստ, հաղորդավարուհի  Դիաննա Գրիգորյանն արձագանքել է իր կատարմամբ երգի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին ու գրել. 

«Դիանա Գրիգորյան. բավական է` այս անուն- ազգանունը լսել և համացանցի հիվանդ օգտատերերը իմաստավորում են իրենց կյանքը: Այս ստեղծագործությունը, որի բառերի հեղինակը լուսահոգի Արամայիս Սահակյանն է, արվել է պարզապես գեղեցիկ նպատակի համար ու դեռ տարիներ առաջ, իսկ թե իմ ֆեյսբուքյան էջում ինչ կհայտնվի դա բնավ չպետք է ոչ ոքի հուզի, քանի որ այն չի պարտադրվում ոչ ոքի: Հիվանդ օգտատերերի հիվանդ երևակայությունը չափ ու սահման չի ճանաչում: Արտահայտվել նման էժանագին ձևով խոսում է իրենց ներքինի մասին, իրենց ոչ ինքնաբավ լինելու մասին: Մինչև երբ եք հանրային մարդկանց փնովելով, խիստ անձնական վիրավորանքներ հասցնելով Ձեզ արժեվորելու: Թեպետ արժեվորել չէ դա, դա պարզապես Ձեր չստացված կյանքին գույն հաղորդելու միջոց է: Աշխատեք այս կյանքում կայանալ ոչ թե մեր, այլ ՁԵր հաշվին: Չկայացած մարդիկ խիստ վտանգավոր են հասարակության համար: 

Շնորհակալ եմ այն ԲԱՐԵՍԻՐՏ ու ԱՌՈՂԶ մարդկանց, որոնք մշտապես իրենց ջերմ ու անկեղծ խոսքերով ինձ հետ են»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more